Հիմք ընդունելով Ռիտա Իսահակի Հայրապետյանի Լիազորված անձ՝ Սերոբ Հովհաննեսի Քարաջանյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղում գտնվող 06-093-0035-0019 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «ՍԵՐՈԲ ՔԱՐԱՋԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024NNXEJN հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղի 06-093-0035-0019 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ՍԵՐՈԲ ՔԱՐԱՋԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Ռիտա Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0.1810 հա հողամասում 2017թ․-ին ինքնակամ կառուցված՝ 8․11 քմ մակերեսով բնակելի տունը․ 4․67 քմ մակերեսով բաց պատշգամբը, 58․58 քմ մակերեսով ամառային խոհանոցը և խորդանոցը 1․77 քմ մակերեսով բաց պատշգամբը, 2․34 քմ և 2․33 քմ մակերեսներով պարիսպները։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 8․11 քմ մակերեսով բնակելի տան համար 5200 / հինգ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ, 4․67 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 3000/երեք հազար/ ՀՀ դրամ, 58․58 քմ մակերեսով ամառային խոհանոցի և խորդանոցի համար 37000/երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ, 1․77 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 1200/մեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 2․34 քմ և 2․33 քմ մակերեսներով պարիսպների համար 3000/երեք հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր 77․8 քմ մակերեսով շինությունների համար վճարել 49400 /քառասունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: