|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հոկտեմբերի 2020 թվականի N 64 |
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22 -Ի ԹԻՎ 2 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. Գյուլագարակ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 2-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «3.1 Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով»: |
Կողմ -6 ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|