Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Գյուլագարակ համայնքի ղեկավարի 15․10․2024թ․ թիվ 705 որոշումը, որոշում եմ՝
1.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի 06-104-0011-0003, 06-104-0011-0004 ծածկագրերով միավորված հողամասերին և տնտեսական շինությանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, Վարդաբլուր բնակավայր 6-րդ փողոց, 26-28 տնտեսական շինություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: