«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ  կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման  նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.  1.Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից.  ա/նորածիններ ունեցող ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 01 հավելվածի, բ/հարազատին կորցրած ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի, 2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն  ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  |