Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Գյուլագարակ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն թիվ 01 հավելվածի: 2.Հաստատել 2021 թվականի համայնքի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն թիվ 02 հավելվածի: 3.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |