Հիմք ընդունելով Սմբատ Ավագի Մագթաղյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող 06-057-0049-0003 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024PVLDHJ հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0049-0003 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Սմբատ Մագթաղյանին սեփականության իրավունքով պատկանող 0.09593 հա հողամասում 2020թ․-ին ինքնակամ կառուցված՝ 23․70 քմ մակերեսով բնակելի տունը․ 7․20 քմ մակերեսով բաց պատշգամբը, 13․00 քմ մակերեսով ձեղնահարկը 0․10 քմ մակերեսով կիսակառույց շինությունը, 1․30 քմ մակերեսով բաց պատշգամբը, 26․20 քմ մակերեսներով ամառային խոհանոցը։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 23․70 քմ մակերեսով բնակելի տան համար 15000 / տասնհինգ հազար / ՀՀ դրամ, 7․20 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 4600/չորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 13․00 քմ մակերեսով ձեղնահարկի համար 8300/ութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, 0․10 քմ մակերեսով կիսակառույց շինության համար 70/յոթանասուն/ ՀՀ դրամ, 1․30 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 830/ութ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, 26․20 քմ մակերեսով ամառային խոհանոցի համար 16600/տասնվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 71․5 քմ մակերեսով շինությունների համար վճարել 45400 /քառասունհինգ հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: