Հիմք ընդունելով Սրապ Խորենի Գյուլզադյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում գտնվող 06-104-0022-0023 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024K6PDPP հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0022-0023 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Սրապ Գյուլզադյանին սեփականության իրավունքով պատկանող 0.16153 հա հողամասում 2003թ․ կառուցված 24․40 քմ մակերեսներով մառանը, 5․30 քմ մակերեսով պարիսպը և 3․30 քմ մակերեսով պարիսպը։
3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 24․40 քմ մակերեսներով մառանի համար 15400/տասնհինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 5․30 քմ մակերեսով պարիսպի համար 3350/երեք հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 3․30 քմ մակերեսով պարիսպի համար 2100/երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 33 քմ մակերեսով շինությունների համար վճարել 20850/ քսան հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: