Հիմք ընդունելով Թերեզ Սեդրակի Սուքիասյանի կողմից ներկայացված դիմումը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի կողմից 18․11․2024թ․ տրված 248 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 քաղվածքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0008-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.29014 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0008-0003 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,29014 հա բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,29014 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Թերեզ Սեդրակի Սուքիասյանին և Վահրամ Վոլոդյայի Սուքիասյանին:
3. Վերը նշված հողամասում 1976թ․ կառուցված 69․90 քմ մակերեսով բնակելի տան նկուղի, 91․00 քմ բնակելի տան, 17․10 քմ բաց պատշգամբի, և 1982թ․ կառուցված 30․80 քմ անասնաշենքի և 19․20 քմ մակերեսով բաց պատշգամբի նկատմամբ անհատույց ճանաչել Թերեզ Սեդրակի Սուքիասյանի և Վահրամ Վոլոդյայի Սուքիասյանի ընդհանուր հաատեղ սեփականության իրավունքը։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։