Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 52 և 59-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ,Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է․
․Ճանաչել համայնքային սեփականություն․
1)Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղի վարչական սահմանում գտնվող
06-093-0023-0002 ծածկագրից 0.04513 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունը, 06-093-0023-0002 ծածկագրից 0.08661 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունը, 06-093-0023-0002 ծածկագրից 0.08688 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունը,06-093-0023-0002 ծածկագրից 0.06235 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունը, այլ անձանց պատկանելու վերաբերյալ իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 24.11.2005թ. թիվ 2347-Ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում։
2)Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի վարչական սահմանում գտնվող 06-057-0015-0015 ծածկագրով 0.33462 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունը այլ անձանց պատկանելու վերաբերյալ իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005թ. թիվ 839-Ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում
3)Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմանում գտնվող 06-062-0110-0002 ծածկագրով 0.06043 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասը ,
06-062-0108-0004 ծածկագրով 0.04477 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասը այլ անձանց պատկանելու վերաբերյալ իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և այն Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. թիվ 582-Ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից։