Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի վարչական սահմանուն գտնվող 06-104-0043-0003կադաստրային ծածկագրի 0,07332 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը,06-104-0043-0003 կադաստրային ծածկագրի 0,072108 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, 06-104-0028-0001 կադաստրային ծածկագրի 0,00821 հա մակերեսով բնակավայրի նպատակային հասարակական կառուցապատման հողամասը այլ անձանց պատկանելու վերաբերյալ իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և այն Հայաստանի հանրապետության կառավարության 04.06.2005 թ. N 1442-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է 1.Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված անճշտությունների ուղղման համար Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-104-0043-0003 կադաստրային ծածկագրի 0,07332 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի, 06-104-0043-0003կադաստրային ծածկագրի 0,072108 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի, 06-104-0028-0001 կադաստրային ծածկագրի 0,00821 հա մակերեսով բնակավայրի նպատակային հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին: , 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |