Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ՝
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի թիվ 06-093-0019-0006 կադաստրային ծածկագրի հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ,Գյուլագարակ համայնք, Պուշկինո բնակավայր, 2-րդ փողոց, 157/3 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: