<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի << Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին>> թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով բնակիչների դիմումները, ինչպես նաև համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների , պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդաների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1.Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից ա/ նորածիններ ունեցող քսան ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն համաձայն թիվ 01 հավելվածի, բ/ հարազատին կորցրած քսաներկու ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի. գ/ սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 03 հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |