Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Գյուլագարակ համայնքին մասնակցելու Հայաստանի տարածքային հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ 2-ով հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |