Հիմք ընդունելով Ռուդիկ Հովհաննեսի Դարբինյանի ծնված՝ 20.03.1951թ. անձնագիր՝ AU0264142, տրված՝ 10.05.2021թ. 018-ի կողմից դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-Ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 27.03.2024թ. համայնքի ղեկավարի կողմից տրված թիվ 150 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.03.1991թ. թիվ 03 քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ղեկավարվելով՝ <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 510-Ն որոշումով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով որոշում եմ
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0074-0025 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.14 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0074-0025 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,14 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,14 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասում 1930թ, կառուցված 386,40 քմ մակերեսով կիսաքանդ անասնաշենքը սեփականության իրավունքով վերահատկացնել Ռուդիկ Հովհաննեսի Դարբինյանին;
3.Սույն որշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում: