Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 28․08․2024 թվականի թիվ 557 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետում գրված <<Համայնքային սեփականություն հանդիսացող 06-013-0002-0012 ծածկագրի 0:18585 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:>> բառերը և թվերը կարդալ հետևյալ բովանդակությամն<<Համայնքային սեփականություն հանդիսացող 06-013-0002-0012 ծածկագրի 0:18585 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:>> բառերը և թվերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։