Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հաստատել «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մազի Գյուլագարակ համայնքի 2018թ․ հոկտեմբերի 15-ի « «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-Ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 69-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս/թ նոյեմբերի 11-ից։ |