<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի << Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին>> թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով բնակիչների դիմումները, ինչպես նաև համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների , պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից ա/նորածիններ ունեցող վեց ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 01 հավելվածի բ/հարազատին կորցրած տասնմեկ ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի. գ/զինծառայողներ ունեցողյոթանասունչորս ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 03 հավելվածի դ/համայնքի սոցիալապես անապահով չորս ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 04 հավելվածի. 2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |