Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում 2021թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորոդ օրը: |