Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,«Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ և 68-րդ հոդվածներով,«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով,հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը,Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերը
աճուրդ վաճառքով օտարելուն
1) 1/մեկ/ լոտով 0․02661 հա հողամասը, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝բնակելի կառուցապատման, ծածկագիր 06-013-0004-0018, մեկնարկային գինը 130000 /մեկ հարյուր երեսուն հազար / ՀՀ դրամ։
2) 2/երկու/ լոտով 0․29955 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝բնակելի կատուցապատման, ծածկագիր 06-013-0004-0005, մեկնարկային գինը 720000 /յոթ հարյուր քսան հազար / ՀՀ դրամ։
3) 3/երեք/ լոտով 0․30681 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝բնակելի կառուցապատման, ծածկագիր 06-013-0009-0018, մեկնարկային գինը 740000 /յոթ հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։