Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. ՀՀ կառավարության 2005 թ.-ի Հոկտեմբերի 6-ի N 1940-Ն որոշման համաձայն 06-027-0035-0007 ծածկագրի հողամասը փոխանցվել է Գարգառ համայնքին. հողամասի նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, իսկ գործառնականը՝ կոմունալ ենթակառուցվածքների: Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-027-0035-0007 կադաստրային ծածակագրի 0,0107 հա հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության: |