Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,«Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ և68-րդ հոդվածներով,«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով,հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը,Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է՝
Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդ վաճառքով օտարելուն
1 1/մեկ/ լոտով 0,10446 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, ծածկագիր 06-029-0010-0003, մեկնարկային գինը 394000 /երեք հարյուր իննսունչորս հազար / ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։