Հիմք ընդունելով Մարտուն Յախշիբեկի Մատինյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղում գտնվող 06-029-0026-0004 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 20242VRVA4 հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0026-0007 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի կազմում է 0.14798 հա։
2.Օրինականացնել Մարտուն Յախշիբեկի Մատինյանին, Ալվարդ Ռազմիկի Շահինյանին, Քրիստինե Մարտունի Մատինյանին և Թեհմինե Մարտունի Մատինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.14798 հա հողամասում 2019թ․ կառուցված 5․50 քմ մակերեսներով բնակելի տան նկուղը, 29․90 քմ մակերեսով բնակելի տունը, 11․00 քմ մակերեսով բաց պատշգամբը, 12․80 քմ մակերեսով տանիքային հարկը, 5․50 քմ մակերեսով տանիքային հարկը, 3․80 քմ մակերեսով և 28․40 քմ մակերեսով հարթակները։
3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 5․50 քմ մակերեսներով բնակելի տան նկուղի համար 4100/չորս հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, 29․90 քմ մակերեսով բնակելի տան համար 22250/քսաներկու հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 11․00 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 8200/ութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 12․80 քմ մակերեսով տանիքային հարկի համար 9550/ինը հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 5․50 քմ մակերեսով տանիքային հարկի համար 4100/չորս հազար մեկ հարյուր / ՀՀ դրամ, 3․80 քմ մակերեսով և 28․40 քմ մակերեսով հարթակների համար 23950/քսաներեք հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ընդհանուր 96․9 քմ մակերեսով շինությունների համար վճարել 72150 /յոթանասուներկու հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: