Հիմք ընդունելով Հայկազունի Սերյոժայի Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի կողմից 25․10․2024թ․ տրված 234 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 15․05․1991թ․ թիվ 05 քաղվածքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1. 1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0210-0028 ծածկագրում գտնվող 0․20792 հա գյուղատնտեսական խոտհարք հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0210-0028 ծածկագրի հողամասի մակերեսը 0․20792 հա բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0․20792 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Հայկազունի Սերյոժայի Վարդանյանի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։