Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի
21-րդ կետով , համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 2․5-րդ մասի,«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝
Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց․
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի 9-րդ փողոց 2/2 հասցեի մանկապարտեզի շենքը և հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 06-029-0045-0007 ,0․35376 հա ընդհանուր մակերոսով անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «ՀՀԼոռումարզի Գյուլագարակ համայնքի
մանկապարտեզ »ՀՈԱԿ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից