Հիմք ընդունելով Վահե Հայկի Պապոյանի դիմումը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման՝ թիվ 17102022-06-0021 վկայականը կազմված 17.10.2022թ.-ին, Գյուլագարակ համայնքի ավագանու 2022 թ․-ի հոկտեմբերի 28-ի թիվ 57-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 06.10.2005թ 1940-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ կետով, 101-րդ հոդվածով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 16․02․2021 թ․-ի թիվ ՎՏ /21․1/3557-2021 դիրքորոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ՝ որոշում եմ.
1.06-029-0144-0073 կադաստրային ծածկագրի 0.20625 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել վարձակալ Վահե Հայկի Պապոյանին 180000/մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամով (h/h 900255105034 ):
2.․Դադարեցնել Վահե Հայկի Պապոյանի հետ 01.09.2022թ․-ին կնքված վարձակալության պայմանագիրը։
3.Վահե Հայկի Պապոյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր:
4.․Իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: