Հիմք ընդունելով Սուրեն Սիրեկանի Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, 02․12․2024թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 263 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 20․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը, թիվ 271և 272 գրանցամատյաններով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդհոդվածներով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով`որոշում եմ
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0102-0027 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 1․0746 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0102-0027 ծածկագրի տակ գտնվող վարելահողի մակերեսը 1․0746 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 1,0746 հա մակերեսով վարելահողը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վերահատկացնել Սուրեն Սիրեկանի Մաթևոսյանին 2/3 բաժնեմասով, Մելանյա Վալոդի Դոխոլյանին 1/6 բաժնեմասով, Էդգար Սուրենի Մաթևոսյանին 1/6 բաժնեմասով և Քրիստինե Սուրենի Մաթևոսյանին 1/6 բաժնեմասով:
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Որաշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։