<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին>> թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով համայնքի բնակիչների դիմումները, ինչպես նաև համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.
1. Բավարարել համայնքի բնակիչներիդիմումներըևհամայնքիբյուջեից ա/ նորածիններ ունեցող տասնհինգ ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն համաձայն թիվ 01 հավելվածի, բ/ հարազատին կորցրած տասնհինգ ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի. գ/համայնքի սոցիալապես անապահով տասն ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 03հավելվածի. 2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|