Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 18.07.2024 թվականի թիվ 74-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի թիվ 90 արձանագրությունը, որոշում եմ․
ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0035-0044 ծածկագրի, 0․10332 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ, տարեկան 4000 /չորս հազար/ ՀՀ դրամով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել 2024թ. նոյեմբերի 13-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Արեն Տիգրանի Իսրայելյանին: