Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է ․ 1. Գյուլագարակ համայնքի մանկապարտեզի և առաջինից չորրորդ դասարան հաճախող երեխաների համար Ամանորյա նվերներ գնելու կապակցությամբ Գյուլագարակ համայնքի 2024թ. բյուջեի «Այլ մշակույթային կազմակերպություններ» 08-02-04 4269 հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 899 400 ( ութ հարյուր իննսունինը հազար չորս հարյուր ) ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |