Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդ-վաճառքով օտարելուն՝ 1. 06-027-0193-0017 ծածկագրի 0.44170 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, այլ հողեր գործառնական նշանակության, 1/մեկ/ լոտով մեկնարկային գինը 280000/երկու հարյուր ութսուն հազար / դրամ: 2.06-029-0051-0016 ծածկագրից տարանջատված 0,0322 հա հողամասը, նպատակային նշանակությունը բնակավայրի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 1/մեկ/ լոտով մեկնարկային գինը 110000/ մեկ հարյուր տասը հազար/դրամ: |