Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 12․09․2023 թվականի թիվ 90-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի աճուրդային և մրցութային հանձնաժողովի թիվ 82 արձանագրությունը, որոշում եմ
1.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0071-0009 ծածկագրի, 0․23822 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը 852000/ութ հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամով օտարել 2024 թվականի նոյեմբերի 13-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Արման Ռուբիկի Ծառուկյանին։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։