Հիմք ընդունելով Ալմարա Մուսինյանի կողմից ներկայացված դիմումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,Ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցամատյան 51, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 16-րդ մասերով ՝ որոշում եմ.
1․Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0183-0134 ծածկագրում գտնվող 1513,3 քմ գյուղատնտեսական նշանակության խոտհարքի հողահատկացման հիմքերը՝
ա/ Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0183-0134 ծածկագրի հողամասի մակերեսը 1513,3 քմ,
բ/ հողամասի սահմանները և հատագիծը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 1513,3 քմ հողմասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել՝ Ալմարա Ավետիկի Մուսինյանին։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։