Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընդհանուր սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2. ՈՒժը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի ««ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընդհանուր սպասարկում» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 94-Ա որոշումը: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |