Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005թ. թիվ 839-Ն որոշումը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով՝ որոշում եմ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0107-0078 ծածկագրի 0.00341 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանները համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Կուրթան, 5-րդ փողոց, 60/3 հողամաս:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
4.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: