Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիմող Գոռ Ալբերտ Դանիելյանը ներկայցուցչի միջոցով դիմում է ներկայացրել, խնդրելով՝

1. անվավեր Ճանաչել Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետարանի սեփականության հանձնաժողովի 20.03.1991 թվականի N 3 որոշումը և դրա հիման վրա 20.03.1991 թվականին տրված քաղվածքը՝ Մանյակ Գալուստի Դանիելյանի մասով,

2. անվավեր ճանաչել Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետարանի սեփականության հանձնաժողովի տնտեսական N 116 գրքի N 2 գրանցումը և դրա հիման վրա 20.10.2001 թվականին տրված քաղվածքը՝ Մանյակ Գալուստի Դանիելյանի մասով։

 

Պատճառաբանական մաս

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ Վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթեի հայտ են եկել տվյալ գործի համար էական նշանակություն ունեցող այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձանց, կամ թեև հայտնի են եղել նրանց, սակայն այդ անձանցից անկախ հանգամանքներով չեն ներկայացվել վարչական ակտն ընդունող վարչական մարմին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  Դիմումի հիման վրա որոշում է ընդունում այն վարչական մարմինը, որն ընդունել է փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու ենթակա վարչական ակտը, կամ այդ ակտն օրենքով վարչական վարույթի վերսկսման միջոցով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու իրավասություն ունեցող համապատասխան վերադաս կամ իրավասու այլ վարչական մարմինը:

Մանյակ Դանիելյանը մահացել է 1998 թվականի հունիսի 16-ին, իսկ նրա անվամբ Կադաստրի կոմիտեն սեփականության իրավունք տրամադրելու գրառումներ է կատարել 2002 և 2003 թվականներին՝ նրա մահից հետո։

ՀՀ Վարչական դատարանը 2023 թվականի հունիսի 07-ին, քննելով վարչական գործն ըստ հայցի Գոռ Ալբերտի Դանիելյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ 06-057-141-018, 06-057-003-022, 06-057-109-007, 06-057-103-068, 06-057-037-009 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի նկատմամբ Մանյակ Գալուստի Դանիելյանի մասով սեփականության իրավունքի պետական գրանցումների առոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին, կայացրել է թիվ ՎԴ6/0007/05/23 վճիռը, որը մտել է օրինական ուժի մեջ 2023 թվականի հուլիսի 08-ին։ Դատարանը վճռել է.

«Գոռ Ալբերտի Դանիելյանի հայցն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ բավարարել՝ ճանաչել Մանյակ Գալուստի Դանիելյանի մասով 06-057-141-018, 06-057-003-022, 06-057-109-007, 06-057-103-068, 06-057-037-009 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումների առ ոչինչ լինելը»:

Դատարանը վճռի պատճառաբանակն մասում նշել է, որ սեփականության իրավունքի պետական գրանցման պահին Մանյակ Դանիելյանը պետական գրանցման սուբյեկտ չի հանդիսացել։

Նկատի ունենալով, որ սեփականության իրավունքը ծագում է Կադաստրի կոմիտեում գրանցման պահին, իսկ սույն որոշմամբ վկայակոչված գույքերի նկատմամբ Կադաստրի կոմիտեում կատարված սեփականության իրավունքի գրանցումները դատական կարգով ճանաչվել են առ ոչինչ, անհրաժեշտ է Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետարանից սեփականության հանձնաժողովի 20.03.1991 թվականի N 3 որոշումը և Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետարանից սեփականության հանձնաժողովի տնտեսական N 116 գրքի N 2 գրանցման քաղվածքը Մանյակ Դանիելյանի մասով անվավեր ճանաչել։

Այս դեպքում Մանյակ Դանիելյանի անվամբ սեփականության իրավունք է գրանցվել նրա մահից հետո, ինչի վերաբերյալ տեղեկությունները քաղվածքները տրամադրող մարմնին այդ պահին հասանելի չեն եղել, անհրաժեշտ է վերսկսել վարչական վարույթները և անվավեր ճանաչել գրանցումների համար հիմք հանդիսացած վարչական ակտերը։

Եզրափակիչ մաս

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ որոշում եմ

1. Անվավեր Ճանաչել Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետարանի սեփականության հանձնաժողովի 20.03.1991 թվականի N 3 որոշումը և  դրա հիման վրա 20.03.1991 թվականին տրված քաղվածքը՝ Մանյակ Գալուստի Դանիելյանի մասով,

2. Անվավեր ճանաչել Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետարանի սեփականության հանձնաժողովի տնտեսական N 116 գրքի N 2 գրանցումը և դրա հիման վրա 20.10.2001 թվականին տրված քաղվածքը՝ Մանյակ Գալուստի Դանիելյանի մասով։

 

   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner