Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 468
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2024 թվականի N 468

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԲԱՐՁԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-062-0002-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Զարուհի Հրանտի Անդրիասյանի ծնված՝ 12.07.1968թ. անձնագիր՝ AU0527578 տրված՝ 29.11.2021թ. 011-ի կողմից լիազորված անձ Նորայր Գևորգի Չաբուխյանի կողմից ներկայացված դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղում գտնվող թիվ 06-062-0002-0008 կադաստրային ծածկագրում նրա կողմից ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,04․06․2024 թ․-ի թիվ 2024WK8L9S հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով. ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, 45-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 02.02.2002թ.-ի թիվ 88 սահմանված որոշման կարգով որոշում եմ՝

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի թիվ 06-062-0002-0008 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Փոփոխել  ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի Զարուհի Անդրիասյանին սեփականության իրավունքով պատկանող 06-062-0002-0008 կադաստրային ծածկագրի վկայականում թիվ 2 շինության գործառնական նշանակությունը և դարձնել ամառային խոհանոց;

3.Օրինականացնել Զարուհի Անդրիասյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.14700 հա հողամասում 2019թ․-ին ինքնակամ կառուցված՝ 11․63 քմ մակերեսով ամառային խոհանոցը, 3․91 քմ մակերեսով ամառային խոհանոցը, 80․10 քմ մակերեսով ամառային խոհանոցի ձեղնահարկը, 11․05 քմ մակերեսով ամառային խոհանոցի բաց պատշգամբը և 3․67 քմ մակերեսով պարիսպը:

4. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 11․63 քմ մակերեսով ամառային խոհանոցի համար  7400 / յոթ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 3․91 քմ մակերեսով ամառային խոհանոցի համար 2500 / երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 80․10 քմ մակերեսով ամառային խոհանոցի ձեղնահարկի համար 50600 /հիսուն հազար վեց հարյուր/ՀՀ դրամ, 11․05 քմ մակերեսով ամառային խոհանոցի բաց պատշգամբի համար 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ,  3․67 քմ մակերեսով պարիսպի համար 2400 /երկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 110․36 քմ մակերեսով շինությունների համար վճարել 69900 /վաթսունինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ  900255000078 հաշվեհամարին; 

5. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner