Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 13․08․2025 թվականի թիվ 439 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ա/ որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում գրված «2․8 հա» մակերեսի փոխարեն կարդալ, «2․794 հա» մակերեսը, բ/ հիմք ընդունել որակավորված չափագրողի կողմից տրամադրված նոր հատակագիծը և կատարել պետական գրանցում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։