Հիմք ընդունելով Իվան Անդրեյի Նագոգայի կողմից ներկայացված դիմումը 07․03․2025թ․ համայնքիղեկավարի կողմից տրամադրված թիվ 30 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 29․03․1991թ․ թիվ 05 որոշումից քաղվածքը «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0007-0004 կադաստրային ծածկագրից 0.0961 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0007-0004 ծածկագրից բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,0961 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,0961 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Իվան Անդրեյի Նագոգային, Վալենտինա Ալեքսեեվնա Նագոգային, Կրեստինա Իվանովնա Նագոգային և Դիանա Իվանովնա Յաիլյանին:
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։