Հիմք ընդունելով Մարինե Զավենի Ասրյանի կողմից ներկայացված դիմումը, ժառանգության վկայագիր գործ թիվ 10/2025 գրանցված սեղանամատյան թիվ 154-ով, 06․12․2024թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 269 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը, «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0004-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.18741 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0004-0015 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,18741 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,18741 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Մարինե Զավենի Ասրյանին:
3․Վերը նշված հողամասում 1990թ․-ին կառուցված 28․90 քմ մակերեսով անասնաշենքի, նկատմամբ ճանաչել Մարինե Զավենի Ասրյանի սեփականության իրավունքը։
4․Հողամասում առկա է 2004թ․ ինքնակամ կառուցված 95․30 քմմակերեսով բնակելի տուն։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։