Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
համայնքի ավագանին որոշում է.
1) ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող ավագանու անդամների թիվը սահմանել երեք և հանձնաժողովների անհատական կազմերում ընդգրկել ավագանու հետևյալ անդամներին՝
1) Աիդա Սարգսյան
2)Դավիթ Մուրադյան
3)Գոհար Պառավյան
2. Ուժը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ավագանու . Գյուլագարակ համայնքի 27․12․2017թ․ համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու մասին թիվ 14-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: