Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերը 1/վարձակալության տալուն՝ 0,05553 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը՝ լիճ, ծածկագիր 06-027-0200-0003, 1/մեկ/ լոտով, 25 տարի ժամկետով, մեկնարկային գինը 16000 /տասնվեց հազար / ՀՀ դրամ, 2/աճուրդ-վաճառքով օտարելուն՝ ա/0,21683 հա հողամասը, նպատակային նշանակությունը բնակավայրի, գործառնական նշանակությունը ՝ հասարակական կառուցապատման, ծածկագիրը 06-029-0075-0001, 1/մեկ/ լոտով, մեկնարկային գինը 482000 /չորս հարյուր ութսուներկու հազար/ ՀՀ դրամ, բ/06-027-0071-0005 ծածկագրի 0.0014 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման, 1/մեկ/ լոտով, մեկնարկային գինը 20000/քսան հազար/ դրամ: |