Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին, որոշում է. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձ «Հույսի դուռ» բարեգործական ՀԿ-ի սեփականություն հանդիսացող 06-027-0069-0006 կադաստրային ծածակագրի 0.0125 հա բնակավայրի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: |