Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 730
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2024 թվականի N 730

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՐԳԱՌ ԳՅՈՒՂԻ 06-027-0126-0001 ԾԱԾԿԱԳՐԻՑ 0․24573 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 06.10.2005թ. թիվ 1940-Ն որոշումը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, Գյուլագարակ համայնքի ավագանու 26․04․2024թ․-ի Լոռի-7 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին 38-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին >> թիվ 1918-Ն որոշմամբ, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով՝ որոշում եմ

1․Համայնքային սեփականություն հանդիսացող 06-027-0126-0001 ծածկագրից 0,24573 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0126-0001 ծածկագրից 0․24573 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանները համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
4.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner