Հիմք ընդունելով Ռաֆիկ Մխիթարյանի դիմումը, 15․05․2023թ․ համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 16052023-06-0007 վկայականը կազմված 2023 թվականի մայիսի 16-ին,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 09․06․2005թ․ թիվ 843-Ն որոշումը , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ` ավագանին որոշում է` 1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղում գտնվող` Ռաֆիկ Մխիթարյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 09,06,2005թ թիվ 843-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես Գյուղատնտեսական արոտավայր 06-029-0144-0074 ծածկագրով, որը Գյուլագարակ համայնքի ավագանու 26․04․2024թ․-ի Լոռի-7 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին 38-Ա որոշմամբ փոխադրվել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի և մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 06-029-0144-0074 ծածկագրի 0,10205 հա հողամասը 345000 /երեք հարյուր քառասունհինգ հազար / ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալՌաֆիկ Մխիթարյանին: 2.Ռաֆիկ Մխիթարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր: 3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |