Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընդհանուր սպասարկում» ՀՈԱԿ-Ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2.ՈՒժը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 22-ի ««ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընդհանուր սպասարկում» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 02-Ա և 2020թվականի հունիսի 08-ի «Գյուլագարակ համայնքի ավագանու 2020թվականի թիվ 02-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 30 որոշումները: 3.Սույն որոշումը գործում է 2021թվականի հունվարի 08-ից: |