Հիմք ընդունելով Կարեն Արմիկի Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը, ժառանգության վկայագրեր գործ՝ թիվ ժ/գ-28/2025թ․․ գրանցված գրանցամատյան թիվ 455-ով և ժ/գ-29/2025 գրանցված գրանցամատյան թիվ456-ով, 11․02․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 14 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը, «ՏԱՐՈՆ ՍԵՐՈԲՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0020-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.10087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0020-0005 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,10087 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,10087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Կարեն Արմիկի Թորոսյանին:
3․Վերը նշված հողամասում 1991թ․-ին կառուցված 49․50 քմ մակերեսով բնակելի տան նկուղի, 106․50 քմ մակերեսով բնակելի տան, 33․10 քմ մակերեսով բաց պատշգամբի, 20․90 քմ մակերեսով անասնագոմի, 1999թ․ կառուցված 1․20 քմ մակերեսներով բնակելի տան և 3․40 քմ մակերեսով բաց պատշգամբի նկատմամբ ճանաչել Կարեն Արմիկի Թորոսյանի սեփականության իրավունքը։
4․Հողամասում առկա է 2019թ․ ինքնակամ կառուցված 27․10 քմ մակերեսներով բաց պատշգամբ։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։