Հիմք ընդունելով Յուրիկ Սաշիկի Պողոսյանի կողմից ներկայացված դիմումը, 25․11․2024թ․ համայնքիղեկավարի կողմից տրամադրված թիվ 256 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0070-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.0487 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0070-0015 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,0487 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,0487 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասում առկա հիմքերը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Սաշիկ Յուրիկի Պողոսյանին, Գոհար Սուրիկի Պողոսյանին, Յուրիկ Սաշիկի Պողոսյանին և Իրինա Սաշիկի Պողոսյանին:
3․Վերը նշված հողամասի և հողամասում առկա հիմքերի նկատմամբ ճանաչել Սաշիկ Յուրիկի Պողոսյանի, Գոհար Սուրիկի Պողոսյանի, Յուրիկ Սաշիկի Պողոսյանի և Իրինա Սաշիկի Պողոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։