Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 13․10․2023 թվականի թիվ 103-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի աճուրդային և մրցութային հանձնաժողովի թիվ 88 արձանագրությունը, որոշում եմ
1.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0119-0006 ծածկագրի, 1․56092 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 3552000/երեք միլիոն հինգ հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամով օտարել 2024 թվականի նոյեմբերի 13-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Միքայել Կարենի Առաքելյանին։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։