Հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Գյուլագարակ համայնքի ավագանու 2019թվականի հունիսի 10-ի«Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին» թիվ 43 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի « բնակելի կառուցապատման» բառերը փոխարինել «այլ հող» բառերով, 4-րդ և 5-րդ ենթակետերի «հասարակական կառուցապատման» բառերը փոխարինել « այլ հող» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից։ |