Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 18․06․2024 թվականի թիվ 59-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի աճուրդային և մրցութային հանձնաժողովի թիվ 86 արձանագրությունը, որոշում եմ
1.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0081-0002 ծածկագրի, 0․13498 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 535000/ հինգ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամով օտարել 2024 թվականի նոյեմբերի 13-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Ալիկ Սամվելի Այվազյանին։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։